Բրիտանացի ձեռնարկատեր, միլիոնատեր ֆերմեր Դերեք Միդը մահացել է անհեթեթ դժբախտ պատահարի հետևանքով Սոմերսեթի կոմսությունում գտնվող իր ֆերմայում:

70-ամյա տղամարդն իր հողատարածքում քարե բլուրներով այգի էր կառուցում, երբ, չանջատելով շարժիչը, դուրս է եկել տրակտորից և մոտեցել դարպասին: Նա տրակտորի խցում թողել էր իր տերիեր ցեղատեսակի շանը, որն, ըստ երևույթին, սկսել է ցատկոտել՝ տեսնելու համար՝ տերն ուր է գնում: Շունը պատահաբար դիպել է լծակին և գործի գցել տրակտորը, որը շարժվելով առաջ Դերեքին սեղմել է դարպասին: Մինչև հիվանդանոց տեղափոխելը ստացած վնասվածքներից ֆերմերը մահացել է:

Daily Mail-ի տվյալներով՝ երեսուն տարի առաջ Միդի եղբայրը մահացել է դաշտում աշխատող տրակտորի շրջվելու հետևանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել