Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 22-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 9, խարդախության 8, անձնական ունեցվածքի գողության և յուրացման կամ վատնման 7-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման 4, ծեծի 3, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու սպանության սպառնալիքի 2-ական, անձի առևանգման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթուղթ կեղծելու, ազատությունից ապօրինի զրկելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարացնելու և դրա հետևանքները չվերացնելու, ինչպես նաև ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարացնելու և անօրինական կառույցները չքանդելու, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու և գրավառուին վնաս պատճառելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, ինքնակամ ներկայացել է 3-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: