Ռեստորանային խարդախ Պոլ Գոնսալեսին դատապարտել են 120-օրյա ազատազրկման: Լոս Անջելեսի 45-ամյա բնակիչը աղջիկներին հրավիրում էր ռեստորան և երեկոյի ավարտին թողնում մենակ՝ չվճարված հաշվի հետ:

Երկու տարվա ընթացքում խաբեբան մոլորեցրել է ամենաքիչը տաս կնոջ՝ կուտակելով 950 դոլարի հասնող պարտք: Խաբեբան, սովորաբար, պատվիրում էր թանկ ուտեստներ ծովախեցգետիններից և մսային սթեյքներ:

Հիմնականում «զոհերը» ստիպված են եղել վճարել երկուսի փոխարեն, սակայն երկու դեպքում հաստատությունը իր վրա է վերցրել ծախսերը:

Դատարանը Գոնսալեսի նկատմամբ սահմանել է երեք տարվա փորձաշրջան, ինչպես նաև արգելել է օգտվել ծանոթությունների կայքերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել