Panorama.am-ը գրում է.

«Հեղափոխությունից հետո Հայաստանին հաջողվել է հասնել բարձրագույն չափանիշի՝ ապահովելով խոսքի, արտահայտման և ազատ հավաքների ազատությունը»,- այսօր՝ «Խոսքի ազատություն. որտե՞ղ են սահմանները» թեմայով քննարկման ժամանակ, հայտարարեց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։

«Մենք հուսով ենք, որ այս քարոզարշավի ընթացքում կհաջողվի ատելության խոսքը նվազագույնի հասցնել, ընդհանրապես վերացնել, քանի որ այն սպանում է  ժողովրդավարությունը, բացասական ազդեցություն ունենում քաղաքական մշակույթի վրա։ Մենք հույս ունենք, որ այս ընտրությունների արդյունքում Հայաստանին կհաջողվի ձևավորել այդ քաղաքական մշակույթի բարձրագուն ստանդարտը»,- ասաց դեսպանը։

Պյոտր Սվիտալսկին նշեց՝ իր տպավորությունն այնպիսին է, որ այժմ մարդիկ Հայաստանում ավելի ազատ են և ցանկություն ունեն վայելելու այդ ազատությունները։

«Սակայն դրա կարևորագույն ձևավորողներից են նաև ԶԼՄ-ները, քաղաքացիական հասարակությունը և քաղաքական դասը։ Ազատ խոսքը պարտադիր չէ, որ լինի գեղեցիկ, քաղաքավարի, փափուկ, այն կարող է լինել նաև կոպիտ ու ցավեցնող։ Բայց դա էլ ունի իր սահմանները։ Մի բան, որ անհրաժեշտ է սովորել Հայաստանի քաղաքական դաշտում,  դա այն է, որ քաղաքական գործչի կաշին պետք է մի քիչ ավելի հաստ լինի, քան սովորական մարդունը»,- ասաց եվրոպացի դիվանագետը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել