Armenpress.am-ը գրում է.

Թեհրանը մերժել Է Վաշինգտոնի կողմից ներկայացված այն մեղադրանքները, թե Թեհրանն իբր ՄԱԿ-ին ամբողջությամբ չի ներկայացրել քիմիական զենքի իր հզորությունները եւ շարունակում Է դրա արտադրության ծրագիրը: Ինչպես հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը, այս հայտարարությամբ նոյեմբերի 23-ին հանդես Է եկել Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասիմին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թեհրանը կտրականապես մերժում Է այդ մեղադրանքները»,-ասել Է Քասիմին: «Իրանի հասցեին հնչող նմանօրինակ հայտարարությունները բացարձակապես անհիմն են»,-հավելել Է նա: Նոյեմբերի 22-ին Քիմիական զենքի արգելման կազմակերպությանն (ՔԶԱԿ) առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քենեթ Ուորդն անհանգստություն Է հայտնել այն բանի առնչությամբ, որ Իրանը, Վաշինգտոնի կարծիքով, պահպանում Է քիմիական զենքի ծրագիրը, որը չի հայտարարվել ՔԶԱԿ-ում: Ուորդը հայտարարել Է, որ, Միացյալ Նահանգների տվյալներով, «Իրանը ամբողջությամբ չի հայտարարագրել քիմիական զենքի արտադրության իր հնարավորությունները, մասնավորապես, զինամթերքը թունավոր նյութերով հանդերձելու մասով»:

ԱՄՆ-ի ներկայացուցչի պնդմամբ, Իրանի նման հնարավորությունների առկայության մասին վկայում են Լիբիայում հայտնաբերված զինամթերքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել