Ճապոնիայի բնակչուհին հայտնվել է անսովոր իրավիճակում և որոշել է կիսվել իր պատմությամբ ԶԼՄ-ների հետ։

Ասակո անունով կինը միայնակ դաստիարակում էր իր դստերը՝ Մեգումիին, մինչև լրացավ վերջինիս 10 տարեկանը։ Այդ ժամանակ մայրը նկատեց, որ Մեգումին փոխվել է։ Որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ աղջիկը չի ցանկանում դպրոց գնալ, որովհետև այնտեղ ծաղրում են նրան (նշվում է, որ ճապոնական դպրոցներում այդպիսի դեպքեր հաճախ են պատահում նրանց հետ, ովքեր դաստիարակվում են միայնակ ծնողի կողմից)։

Այդ ժամանակ հանուն դստեր երջանկության Ասակոն որոշում է խաբել նրան և վարձում է Տակաշի անունով մի դերասանի, որը պետք է խաղար աղջկա հոր դերը։ Տակաշին հանդիպում է Մեգումիին և պատմում նրան, որ ինքը մեծ սխալ է գործել լքելով նրան, բայց այժմ արդեն ամուսնացած է։

Դերասանը այցելում է Ասակոյին և իր դստերը շաբաթական երկու անգամ և ամեն անգամվա համար ստանում է 90 դոլար։ Աղջկա կյանքը փոխվում է և նրա դեմքին նորից երջանիկ ժպիտ է վերադառնում։

Այժմ 10 տարի է անցել, Մեգումին արդեն երիտասարդ աղջիկ է, ով շուտով կարող է իր ընտանիքը կազմել, բայց նա դեռ կապված է Տակաշիի հետ։ Տակաշիի խոսքով՝ ինքը նույնպես այս տարիների ընթացքում կապվել է աղջկա հետ, սակայն չի պատկերացնում, թե ինչպես պետք է շարունակի խաղալ ապագայում արդեն պապիկի դերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել