«Հեռուստամարաթոն 2018»-ի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվեց 11 մլն 106 հազար 633 դոլար:
Իսկ «Հեռուստամարաթոն 2017»-ի ընթացքում հանգանակվել ա 12 մլն 505 հզ 456 ԱՄՆ դոլար:
Արա, բա ասում էիք՝ Սփյուռքը սպասում ա հեղափոխության հաղթանակին, որ աջակցի հայրենիքին, ու զանգվածային ներգաղթ լինի։
Աճեմօղլուից ու Թանկյանից ի՞նչ կա։
Էն, որ գոռում էիք՝ Սե՜րժ, արի, մենք քեզ ձեռքերի վրա կտանենք հրապարակ, հետո համոզում էիք՝ մի տուն առնի, առե՞լ ա։ Չնայած խի՞ եմ հարցնում է, առած ըլներ, հիմի սաղ կառավարությունով սելֆիի էիք արել տան ֆոնին՝ ներկայացնելով որպես լրջագույն քաղաքական-տնտեսական ձեռքբերում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել