Երեկ Լոս Անջելեսում մեկնարկել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը։ Այս տարի համազգային դրամահավաք-միջոցառման համար ընտրվել է «Արարենք միասին» խորագիրը։
Ավելի վաղ Համահայկական հիմնադրամի կառույցները Լատինական ու Հյուսիսային Ամերիկաներում և Եվրոպայում անցկացրել են ավանդական հեռախոսամարաթոններ: Բրազիլիայի տեղական մարմինը հավաքել էր 30 000 ԱՄՆ դոլար, Տորոնտոյի «Հայաստան հիմնադրամ» կազմակերպությունն այս տարվա բարեգործական ճաշին հավաքել է 1 մլն 300 հազար կանադական դոլար, որը համարժեք է 1 մլն ամերիկյան դոլարի: Եվրոպայի հայությունը հանգանակել է ընդհանուր առմամբ 1 մլն 242 հազար 460 եվրո:

Հանգանակված նվիրատվությունները գումարվելու են «Հեռուստամարաթոն-2018»-ի վերջնական արդյունքին:
Հիշեցնենք, որ  նախորդ տարին «Բերքառատ Արցախ» hեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել է 12,505,456 դոլար։

2016 թ. «Իմ Արցախը» խորագրով հեռուստամարաթոնի ժամանակ հավաքվել է 15 մլն 428 հազար 777 դոլար:
«Մեր տունը» խորագրով համահայկական «Հեռուստամարաթոն–2015»-ի ժամանակ հավաքվել էր 10 մլն 378 հազար 465 դոլար, իսկ «Դեպի Արցախ» կարգախոսով «Հեռուստամարաթոն–2014»-ում հավաքվել էր 12 մլն 399 հազար 550 դոլար:

Հեռուստամարաթոնն ավարտվեց. «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվեց 11 մլն 109 հազար 633 դոլար։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել