Կյանքի և մահվան միջև առկա սահմանը երևի թե մեր կյանքի ամենասարսափելի պահերից մեկն է։ Այս վիճակում գտնված և ետ եկած մարդիկ գրեթե նույն բանն են պատմում՝ սև թունել, վերջում լույս, իսկ հետո հանգստության զգացում։ Այն մարդիկ, ովքեր հավատում են մահից հետո կյանքին, այս վիճակն անվանում են հոգին մարմնից դուրս գալու վիճակ։ Գիտությունն այն բացատրում է ուղեղի հատկություններով։

Նեյրոֆիզիոլոգները ուսումնասիրել են մահանալուց հետո ուղեղի աշխատանքը։ Սրա համար մարդու ուղեղին ամրացրել են հատուկ սարքեր։ Պարզվել է, որ ուղեղի մահը և սրտի կանգը միաժամանակ չեն լինում։

Իրական մահը տեղի է ունենում մի քանի րոպե անց, երբ այլևս ուղեղին արյուն չի մատակարարվում։ Սա նշվում է էլեկտրական ակտիվության վերջին ալիքով։ Այսինքն՝ ստացվում է, որ արյան ճնշումի կորստից հետո էլ մեր ուղեղն աշխատում է։ Ենթադրվում է, որ հենց այս պահին էլ մարդիկ զգում են NDE-ի էֆեկտը։

Սակայն NDE-ն ոչ միշտ է կապված լինում մահվան հետ։ Մոտավորապես այսպիսի զգացողություն է առաջանում նաև որոշ հոգեմետ դեղեր օգտագործելուց հետո։

NDE-ի այլ էֆեկտներն էլ են բացատրվում ուղեղի աշխատանքով։ Սև թունելը բացատրվում է արյան ճնշման անկումով։ Ժամանակավորապես թուլանում է մարդու տեսողությունը։ Այսպիսի զգացողություն են ունենում նաև օդաչուները վայրէջքի ժամանակ, երբ իջնում է ճնշումը։

Էյֆորիան ավելի հեշտ է բացատրվում։ Ցավը բթացնելու համար արտադրվում են էնդորֆիններ, որի արդյունքում մարդը ցավ չի զգում, բայց գտնվում է էյֆորիայի մեջ։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել