Ասպիրինի օգտագործումը մի քանի անգամ բարձրացնում է հակաքաղցկեղային թերապիայի արդյունավետությունը:

Լիդի համալսարանի գիտնականները բեկումնային քայլ են արել հատուկ ագրեսիվ ուռուցքային հիվանդությունների բուժման ոլորտում: Հետազոտությունների արդյունքում, որին մասնակցել է 53 հիվանդանոցի 700 հիվանդ, գիտնականները պարզել են էյկոզապենտաենային թթվի ակտիվ ներգործությունը քաղցկեղածին պոլիպների քանակի նվազեցման վրա, հաղորդում է Medical Express-ը:

Մեկ տարի տևած ուսումնասիրությունների և «ասպիրինային թերապիայի» ավարտից հետո գիտնականները, կոլոնոսկոպիայի միջոցով, պարզել են, որ աղիներում նախաքաղցկեղային պոլիպների քանակի նվազեցման ամենալավ արդյունքը եղել է մեկ տարվա ընթացքում, ամեն օր, մոտ 300 մգ ասպիրին ընդունած հիվանդների մոտ:

Այժմ գիտնականները փորձում են պարզել, ինչ ձևով և տևողությամբ կարելի է ասպիրինը ներառել տարբեր տեսակի ուռուցքային հիվանդությունների հակաքաղցկեղային թերապիայի մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել