Մարոկկոյի լեռներում աճում է մի թուփ, որը շատ նման է կակտուսի։ Այդ թփի անվանումն է Euphorbia resinifera։ Այն այրելու շատ մեծ ուժ ունի։ Այն իր մեջ ներառում է ռեզինիֆերատոքսին (RTX), և Սկովիլի այրելու միջազգային չափանիշով հասնում է 16 միլիարդի։ Այն 10 հազար անգամ ավելի ուժեղ է, քան չիլիական կծու պղպեղը և 4,5 միլիոն անգամ ուժեղ, քան մեզ ծանոթ հալապենկո պղպեղը։ Հասկանալի է, որ այս բույսը չի կարելի ուտել։ Ապահովության համար նաև պետք չէ նայել։

Չնայած որ նրա կծվությունը կսպանի ցանկացած համտեսողի, այնուամենայնիվ, ռեզինիֆերատոքսինը համարվում է ցավազրկման շատ հզոր միջոց։ Եթե այս նյութը ներարկեն ցավող հոդի մեջ, ապա այն կոչնչացնի ցավի պատճառ հանդիսացող նյարդային վերջույթները։ Սա նշանակում է, որ հնարավոր է բժշկության մեջ հայտնվի մի նոր ցավազրկող, որը կփոխարինի մնացած բոլոր ցավազրկողներին։

Մարդու մարմնի մեջ առկա են մի շարք տարբեր սենսորային նեյտրոններ։ Շնորհիվ որոշ սենսորների՝ մենք զգում ենք անգամ թույլ հպումը, որոշներն էլ ազդանշան են տալիս հոդերի գտնվելու վայրի վերաբերյալ, իսկ որոշներն էլ  պատասխանատու են մաշկի փոփոխման համար, օրինակ՝ կտրվածքի կամ այրվածքի։ Ռեզինիֆերատոքսինն ամբողջովին չի ոչնչացնում այս նեյրոնների նյարդային վերջույթները, այն կապվում է վանիլոիդի փոխանցում իրականացնող ռեցեպտորի հիմնական մոլեկուլի հետ, որն անվանվում է TRPV1։

TRPV1 ռեցեպտորը հիմնականում պատասխանատու է ջերմաստիճանի համար։ Այն նաև պատասխանատու է մի շարք մոլեկուլների համար, որոնք անվանվում են pungents։ Վերջիններս էլ միացնում են կծու պղպեղի ակտիվ տարրերը՝ կապսացինները։ Այնպես որ, երբ մենք կծու պղպեղ ենք ուտում, և մեզ թվում է, թե մեր լեզուն այրվում է, ապա դա այն բանի հետևանք է, որ կապսացինն ակտիվացնում է այն սենսորները, որոնք հիմնականում ակտիվանում են իրական այրոցի դեպքում։

Ռեզենիֆերատոքսինը կապսացինի նմանակն է, բայց 500-1000 անգամ ուժեղ։ Երբ այն հպվում է TRPV1 նյարդային բջիջին, այդ ժամանակ բացվում է իոնային ուղի, որտեղ էլ գնում է կալցիումի մեծ քանակություն։ Այն դառնում է ռեցեպտորի ապաակտիվացման պատճառ։

Հետազոտողները ռեզինիֆերատոքսինից պատրաստված նյութն արդեն փորձարկել են շների վրա, և նրա ազդեցությունը բավականին արդյունավետ է եղել։ Հոդերի ցավերից տառապող շներն այս նյութից հետո միանգամից բուժվել են, իսկ նրա ազդեցությունը տևել է 5 ամիս։ Շներից մեկի տերը պատմել է, որ իր  կենդանին 18 ամիս ցավ չի ունեցել։

Այս նյութը կարելի է օգտագործել նաև օնկոլոգիական հիվանդությունների դեպքում։ Հիմա այն փորձարկվում է ոսկրային քաղցկեղ ունեցող մարդկանց մոտ։

Ծնկի ցավ ունեցող մարդուն ներարկելուց հետո այն ցավազրկելու է միայն ցավող հատվածը, սակայն նա շարունակելու է ցավ զգալ։ Իսկ ահա օնկոլոգիայի դեպքում նյութը ողնուղեղի մեջ ներարկելուց հետո այն կարող է հիվանդին երկար ծամանակ ազատել ցավերից։ Ներկայումս այս նյութը ներարկում են օնկոլոգիայով տառապող այն մարդկանց, ովքեր փորձարկել են բոլոր միջոցները, և նրանց ապրելու կարճ ժամանակ է մնացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել