Shabat.am-ը գրում է․
Խոշոր գործարար, կաշառք վերցնելուն օժանդակելու մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանին անձնական երաշխավորություններով ազատ արձակելու միջնորդությունը դատախազությունը մերժել է:
Միջնորդությունը մերժելու պատճառների վերաբերյալ Shabat.am լրատվականը փորձեց մեկնաբանություն ստանալ Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանից, ով անդրադառնալով այս թեմային՝ նշեց.
«Միջնորդությունը մերժելու որոշումը դեռ չեմ ստացել: Ստանամ, նոր կհասկանամ, թե ինչու, ինչ հիմքով: Լրատվամիջոցներից եմ միայն տեղեկություն ստացել, որ մերժվել է միջնորդությունը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել