Ջենիֆեր Լոպեսը բրիտանական «Britain’s Got Talent» շոուի ժամանակ շփոթեցրել է հանդիսատեսին: 43-ամյա երգչուհու ելույթը Բրիտանիայում սկանդալի տեղիք է տվել. հեռուստադիտողներին դուր չի եկել Լոպեսի համարձակ զգեստը և նրա համարձակ պարը: Համարից անմիջապես հետո սոցիալական կայքերում մեկնաբանությունների տարափ է սկսվել: Վրդովված ծնողները գրել են, որ «Britain’s Got Talent»-ն ընտանեկան շոու է, նրանք այն դիտում են երեխաների հետ, հետևաբար նման տեսարանները անընդունելի են:

 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել