6 միջոց գրիպի դեմ.
Գրիպի վիրուսի դեմ պատվաստումը կամ դեղերը միակ արդյունավետ միջոցները չեն գրիպից խուսափելու համար: Ձեզ ենք ներկայացնում 6 սննդատեսակ, որոնք արդյունավետ են գրիպի վիրուսի կանխարգելման ու բուժման հարցում:
1. Դդմի սերմեր
Սրանք լի են ցինկով, որն արյան սպիտակ գնդիկ-զինվորներին օգնում է պայքարել վիրուսի դեմ: Ցանկալի է ուտել հում, չբոված և առանց աղի:
2. Թունա ձուկ
Թունա ձուկ
Այս ձուկը սելենիումի հիանալի աղբյուր է, որը հայտնի է որպես իմունիտետ բարձրացնող և ազատ ռադիկալներից բջիջները պաշտպանող տարր: Կարող եք ինքներդ պատրաստել թունա ձկով ու բանջարեղենով համեղ սենդվիչներ և դրանցով պայքարել գրիպի դեմ:
3. Սունկ
Սունկ
Սրանք լի են բետա-գլյուկաններով, որոնք օգնում են օրգանիզմին պայքարել տարատեսակ վիրուսների դեմ: Առավոտյան պատրաստված սնկով ձվածեղը կհագեցնի օրգանիզմն անհրաժեշտ սննդանյութերով:
4. Քաղցր կարտոֆիլ
Քաղցր կարտոֆիլ
Սա հարուստ է A վիտամինով, որն իմունիտետը թուլացնող ազատ ռադիկալների դեմ պայքարող հիմնական վիտամիններից է: Բացի այդ՝ A վիտամինը հայտնի է աչքերի վրա ունեցած բարերար ազդեցությամբ:
5. Կանաչ թեյ
Կանաչ թեյ
Աշնանային անձրևոտ երեկոներին մեկ բաժակ տաք թեյը հաճելիորեն տաքացնում է մարմինը, իսկ եթե հաշվի առնել կանաչ թեյի հզոր հակաօքսիդանտային և քաղցկեղի դեմ պայքարող հատկությունները՝ հաճելին կհամատեղում է օգտակարի հետ:
6. Մածուն, յոգուրտ, կեֆիր
Մածուն, յոգուրտ, կեֆիր
Այս կաթնամթերքների մեջ պարունակվող պրոբիոտիկներն աղեստամոքսային համակարգը մաքրող ու կարգավորող հզոր միկրոօրգանիզմներ են, որոնք օգնում են պահպանել առողջ ու ամուր իմունային համակարգ: