Եթե դուք ղեկավարում եք մարդկանց ապա գիտեք, որ դա այդքան էլ հեշտ գործ չէ։ Ամեն մարդ ունի իր ուժեղ և թույլ կողմերը, յուրահատուկ ցանկությունները և այլն։ Եթե ցանկանում եք ձեր անձնակազմից առավելագույնը ստանալ, ապա դուք պետք է հասկանաք այդ ամենը։ Առաջնորդ լինելը ավելի ծանր բեռ է, քան ղեկավար լինելը։ Առաջնորդությունը նշանակում է մարդկանց տանել քո ետևից՝ ընդհանուր նպատակին հասնելու համար։ Ի՞նչ է հարկավոր արդյունավետ առաջնորդ դառնալու համար։

Միշտ առջևում եղեք

Եթե դուք ցանկանում եք, որ ձեզ ընդունեն որպես առաջնորդ, ապա դուք պիտի գործեք այնպես՝ ասես մենակ եք։ Դուք պատասխանատվություն եք կրում ձեր գործի համար և ձեր աշխատակիցները խորհուրդի համար միշտ ձեզ են դիմելու։ Կարողանալով նրանց ոգևորել, դուք կկարողանաք առաջ տանել ձեր կազմակերպությունը։ Հիշե՛ք, դուք ձեր բիզնեսի սիրտն եք և զարկերակը։

Սխալվելու հնարավորություն տվեք

Անհաջողությունը սովորելու մի մասն է։ Այն սովորեցնում է այն ամենը՝ ինչը չի կարող սովորեցնել հաջողությունը։ Բայց և այնպես մի շարք կազմակերպություններ սխալվելու հնարավորություն չեն տալիս։ Եթե դուք ցանկանում եք արդյունավետ առաջնորդ լինել, ապա դուք պետք է պատրաստ լինեք այդպիսի սխալների։ Սխալվելուց հետո ձեր աշխատակցին պատժելու փոխարեն, հարցրեք նրան թե ինչ դաս քաղեց նա դրանից։ Բացթողումների հանդեպ ավելի հանդուրժող եղեք և խրախուսեք ձեր աշխաակիցներին նոր գաղափարներ հղանալու համար։

Ընդունեք ձեր խմբի կարևորությունը

Եթե դուք ընտրել եք «ճիշտ» աշխատակիցներ, ուրեմն դուք գիտեք թե ինչ կարող են անել նրանք։ Սա նշանակում է, որ դուք հավատում եք նրանց ունակություններին, գիտելիքներին և փորձին։ Բարձրաձայնեք այդ ամենը։ Մարդկանց միշտ հաճելի է իմանալ, որ իրենց գնահատում են և դա կոգևորի նրանց ու աշխատանքը ավելի լավ կընթնանա։

Քննադատությունը փափկացրեք գովասանքով

Հաճախ ինչ որ բան կարող է այն չլինել։ Հնարավոր է դուք ձեր աշխատակիցներին վերադարձնեք ճիշտ ուղու վրա, եթե նրանք շեղվեն դրանից։ Փորձեք դա անել՝ առանց նրան ինքնավստահությունը գցելու։ Սկսեք դրականից, իսկ հետո ասեք նաև բացասական հետևանքների մասին։ Վերջում խոսակցությունը ավարտեք դրական նոտայով։

Երբեք մի դադարեք սովորել

Առաջնորդությունը միայն իծնե եկած որակ չէ, այն հարկավոր է նաև զարգացնել։ Դուք պետք է գիտակցեք սեփական արարքները և սեփական մոտիվացիան, պետք է ամեն օր մարտահրավեր նետեք ինքներտ ձեզ, պետք է ազդեք ձեր աշխատողների վրա։ Առաջնորդությունը առաջին հերթին քո ետևից եկող մարդկանց հասկանալն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել