Որոշ մարդկանց համար զբոսանավերն էլ են դադարել շքեղություն լինելուց և դարձել են սովորական փոխադրամիջոց։ Սակայն եթե նավը վերածել ինչ որ անսովոր բանի, ապա այն այլևս անկարող կլինի չզարմացնել։
Ինչպիսի՞ տեսք ունեն յուրահատուկ զբոսանավերը։
Kokomo Ailand
Կարիք չկա սարերի և ծովերի մեջ ընտրություն կատարել, եթե դուք հանգստանում եք այս զբոսանավում։ Այստեղ կա բուսաբանական այգի, ջրվեժ, արևադարձային անտառ, ապակե պատերով ճաշասենյակ, որը գտնվում է ջրի տակ և շքեղ բարձրահարկ բնակարան։

Dragonship 80
Այն երեք առագաստով ֆուտուրիստական զբոսանավ է։ Առագաստների շնորհիվ նավի վրա կա նաև հոսանք։ Այն ունի գեղեցի և սլացիք տեսք։

The Streets of Monaco
Այո, այստեղ ստեղծվել է Մոնակոյի կրկնօրինակը։ Այստեղ կան նաև Մոնակոյի բոլոր տեսարժան վայրերը, որոնցով կարելի է հիանալ։

Hareide 108
Զբոսանավը աշխատում է արևային մարտկոցների շնորհիվ։ Նրա գլխավոր առավելությունը՝ մաքսիմալ ազատ տարածություն։

Tropical Island Paradise
Արևադարձային դրախտ՝ բամբուկից պատրաստված տնակներով, հրաբուխով, ջրվեժով և բնության ձայներով։

Komorebi
Բաց տարածություններ և պանորամային ապակիներ։ Այն իր մեջ ներառում է նաև սառցահատ և մրցավազքային նավ։




