Armenpress.am-ը գրում է.

ՀՀ վարչապետի պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանը որոշել է երթ կազմակերպել Երևան քաղաքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ում ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ Ռազմական ինստիտուտի դիմացի մայթից նոյեմբերի 24-ին ժամը 10:00-ին բոլորիդ հրավիրում եմ մասնակցել համաերևանյան երթի: Երթը լինելու է անսովոր` մոտավորապես այնպիսին, ինչպիսի երթեր մենք անում էինք  հեղափոխության օրերին: Այսինքն` սկսելու ենք Նոր Նորքից և Երևան քաղաքի բազմաթիվ փողոցներով ենք անցնելու: Փորձելու ենք լինել  վարչական շրջանների մեծ մասում: Հույս ունեմ, որ այդ օրը լավ կքայլենք: Ի վերջո՝ հեղափոխության այս փուլը արժևորելու և նշանավորելու ու Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու հաղթանակը ազդարարելու համար»,- ասաց Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել