Գրեթե բոլոր արարածներն էլ ատամ ունեն։  Լինի դա գիշատիչի, թե բուսակերի ատամ, նրանք միշտ առավելագույն կերպով հարմարված են այն սննդին, որն օգտագործում է իր սեփականատերը։

Իսկ ահա բոլոր ատամները առաջացել են միանման պայմաններում։ Անհավատալի է, սակայն մեր ատամները էվոլուցիայի ենթարկված ձկան թեփուկներ են։

Միլիոնավոր տարիներ առաջ հին ձկները՝ իրենց զոհին բռնելու և մանրացնելու համար օգտագործում էին առջևի ծնոտի մոտ գտնվող ամուր թեփուկները։ Հետագայում այս թեփուկները ձևափոխվել են և դարձել ատամենր։ Սրանով էլ բացատրվում է ատամի և ձկան թեփուկների կառուցվածքի նմանությունը։

Ատամի կառուցվածքում առանձնացվում է երեք հատված՝ ատամ, վզիկ և ատամնաշապիկ։ Արմատները տեղակայված են ծնոտի հատուկ՝ խորքային հատվածում՝ ալվեոլներում։

Ատամնաշապիկը պատված է ամուր էմալով և պատում է լինդը։ Վզիկը բաժանում է արմատը և ատամնաշապիկը և պետք է գտնվի լնդերի ծայրամասում։

Երեխան սովորաբար անատամ է ծնվում, չնայած որ ատամները սկսում են ձևավորվել սաղմի զարգացման երրորդ ամսից սկսած։ Կես տարեկանում սկսվում է ատամների առաջացման ցավոտ գործընթացը։ Իսկ երկու տարեկանում առողջ երեխան արդեն ունենում է կաթնատամների մի ամբողջ խումբ։ Նրանց քանակը հասնում է 20-ի։

Սակայն կաթնատամների տակ արդեն սկսում են առաջանալ հիմնական ատամները։ Ամբողջական փոխարինումը տեղի է ունենում 6-12 տարեկանում։ Բացի այդ մեծամասամբ 25 տարեկանների մոտ առաջանում են ևս 3 ատամ՝ ներքին և վերին ծնոտների երկու ծայրամասերում։ Այսպիսով մենք դառնում են 32 ատամի սեփականատեր։

Մարդկային սնդակարգի առավելությունը այն է, որ մենք ամեն ինչ ուտում ենք։ Սրանով էլ բացատրվում է ատամների ամբողջական համակարգի առաջացումը։ Ատամները լինում են չորս տեսակի՝ կծողներ, ժանիքներ, պրեմոլյարներ (փոքր արմատային ատամներ) և մոլյարներ (արմատային ատամներ)։ Այս 4 տեսակների յուրաքանչյուրը մնացածից տարբերվում է իր ձևով, մեծությամբ և նշանակությամբ։

Ակնհայտ է, որ մեր ատամների քանակը, ձևը և մանացած հատկությունները էվոլուցիայի արդյունք են, որը երբեք չի դադարում։ Դա նշանակում է, որ մեր հեռավոր ժառանգները հնարավոր է ուենան ավելի զարգացած ատամներ, հնարավոր է նաև ընդհանրապես ատամներ չլինեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել