Panorama.am-ը գրում է.

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։ Ըստ ԿԸՀ տվյալների, Հովհաննիսյանը Երևանի գրանցում ունի։

Թիվ 9 ընտրատարածքում ՀՀԿ-ն ընդհանուր առմամբ ռեյտինգային կարգով 8 թեկնածու է առաջադրել, նրանց թվում են լոռեցի գործիչներ Վահրամ Բաղդասարյանը, որը Հանրապետական խմբակցության ղեկավարն է, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը։

Ուշագրավ է, որ լոռեցի պատգամավոր, Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն այս անգամ առաջադրվել է Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում։ Այստեղ կուսակցությունը 11 թեկնածու է առաջադրել։ Նրանց թվումէ  նաև ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի օգնականը՝ Կարեն Սիմոնյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել