Հրապարակում ոչինչ չի քանդվելու, մի´ անհանգստացեք, համանման մրցույթներ հայտարարվում են տարբեր երկրների մայրաքաղաքներում, որի նպատակն է ծանոթանալ բնակիչների և հատկապես նոր սերնդի տեսլականներին` սեփական քաղաքի կամ քաղաքի նշանավոր կոթողների ապագայի նկատմամբ:
Ցավում եմ, որ իրենց պրոֆեսիոնալ համարող գործիչներն առանց երևույթին խորապես ծանոթ լինելու` նման աղմուկ են բարձրացնում` առավել ևս քննադատում: Վստահ եմ, որ Տարոն Մարգարյանը Երևանը իրենցից շատ ավելի է սիրում և ծառայում Երևանին: 

Սա ուղղակի մրցույթ է: Եկեք չդադարենք երազել: 
Սա նաև ժողովրդավարական կառավարման ձև է, երբ քաղաքային իշխանությունը հնարավորություն է տալիս ներկայացնելու իր տեսակետները և կարծիքները քաղաքի կառուցման գործում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել