Ռուսները լավ խոսք ունեն` «Опять за старое». Չինովնիկների կրկնվող օյինբազությունները դեժավյու են առաջացնում: Ընտրություններն ավարտվեցին, խոստումներն էլ հետը: Հանգիստ կարելի է ահաբեկել մարդկանց, խախտել ճանապարհային երթևեկության կանոնները, անիմաստ ծախսեր անել..., հետո էլ, թե «էս ուր և ինչի են արտագաղթում», «դրանք բոլորը մեր թշնամիներն են», «հայրենիքը հեռվից սիրելը հեշտ է» ու այս կարգի կեղծ հայրենասիրական բարձրագոչ արտահայտություններ: Լավ, ինչքա՞ն կարելի է: Լավ, մի անգամ ասենք Շամշյանին բացատրեցիր, որ այդպես էլ է պատահում, մարդ ես, երևի անհետաձգելի գործ է ունեցել, դրա համար էլ գերազանցել է արագությունը... «Սուր անկյան» լրագրող Նելլի Հարությունյանին, թե դպրոցի տնօրենը գուցե տեղյակ չի եղել դրամահավաքից... Մեր հարևանին, որ կարկտահարության դեմ անարդյունավետ պայքարը նաև օբյեկտիվ պատճառներ է ունեցել... Մյուսին, որ երրորդ սերնդի բարեփոխումները ժամանակ ու համբերություն են պահանջում, որ այլ երկրներում ավելի սարսափելի վիճակ է եղել... Չորրորդին` որ…. որ…
Ճիշտ է, Սինգապուրի Հրաշքը մեզ մոտ կիրառելը վտանգավոր է, բայց կառավարման օղակներում մաքրման գործընթացը հաստատ ցնցում չի առաջացնի, ու եթե հապաղենք, ապա բարձրագոչ արտահայտություններ անողներն անգամ սկսելու են մտածել նման հայտարարություններ անելու նպատակահարմարության շուրջ: Էլ ո՞ւր մնացին հարեւաններն ու իրական հայրենասերները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել