Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 16-ից 19-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 112 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 26, բնակարանային գողության 17, անձնական ունեցվածքի գողության 16, խարդախության 14, թմրամիջոցի հայտնաբերման, սպանության սպառնալիքի և ծեծի 5-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, յուրացման կամ վատնման, անձի առևանգման ու գույքի դիտավորությամբ ոչնչացման 2-ական, պետական հասարակական ունեցվածքի գողության, հարկերից խուսափելու, շորթման, ավտոմեքենա փախցնելու, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, փաստաթղթի կեղծիքի, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու, նախաքննության տվյալները հրապարակելու, բնակարանի անձեռնմխելիության խախտման ու պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, ինքնակամ ներկայացել է 6-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 7, սպանության փորձի, որսագողության, համակարգչային հանցագործության ու պետական հասարակական ունեցվածքի գողության 1-ական դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 53-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: