Արդյոք գիտե՞ք, որ հենց դոնդողն են իր ձգող հատկության շնորհիվ գեղեցկության սրահներում օգտագործում որպես մաշկը ձգելու «մեխանիկական» միջոց։ Այս փաստից ելնելով ստացվել է ձեր դեմքի հավերժ երիտասարդության կրեմի բաղադրատոմսը։ Դոնդողը հարթեցնում է մանր կնճիռները, փափկեցնում և սպիտակեցնում է մաշկը, բարելավում է արյան շրջանառությունը։

Դոնդողով քսուկ՝ կնճիռների դեմ

Խառնեք 1 թ.գ. ժելատինը, 100 մլ. ջուրը, 3 ճ.գ. մեղրը, 0.5 բաժակ գլիցերինը և 1 գրամ (դանակի ծայրով) սալիցիլաթթու։

Այս խառնուրդով ամանը դրեք տաք ջրի մեջ և խառնեք այնքան, մինչև զանգվածը համասեռ դառնա։

Զանգվածով ամանը հանեք ջրից և սառեցրեք, անընդհատ հարելով, որպեսզի դոնդողանման կրեմ ստացվի։ Պատրաստի կրեմը քսեք մաշկին՝ քնելուց երկու ժամ առաջ, 20 րոպեով։ Կրեմի չներծծված մնացորդները մաքրեք անձեռոցիկով։

Ստացված կրեմը բավարար է մեկ ամիս օգտագործելու համար։ Պահպանել սառնարանի վերևի դարակում։ Վերևի շերտից այնքան կրեմ վերցրեք, որքան անհրաժեշտ է մեկ անգամվա համար, թողեք մի քիչ տաքանա, և քսեք դեմքին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել