Կրկին անգամ հաստատվել է միջատների օգտակարությունը մարդու առողջության համար: Կոլորադոյի համալսարանի հետազոտողները ուսումնասիրել են, որ ճարպաթթուներով հարուստ սնունդը կարող է բարելավել աղիների առողջությունը:

Գիտնականները հայտնաբերել են սննդակարգի մեջ ծղրիդներ օգտագործելու երկու կարևոր առավելություն: Պարզվեց, որ դրանք նպաստում են օրգանիզմում բիֆիդոբակտերիաների, միկրոօրգանիզմների քանակը վերականգնելուն, որոնց վրա հիմնված է մարդու իմունային համակարգը: Ըստ հետազոտողների, մարդու օրգանիզմում այս մանրէների որոշակի քանակություն կա, սակայն դրանք տարիքի հետ նվազում են: Հետևաբար, ծղրիդները հատկապես օգտակար են տարեցների համար:

Գիտնականները հայտնաբերել են, նաև որ ծղրիդների օգտագործումը արդյունավետ միջոց է TNF-alpha-ի՝ բորբոքման մարկերի, ցուցանիշները արյան մեջ նվազեցնելու համար: Այսպիսով, ծղրիդները բարելավում են հիվանդությունների դեմ պաշտպանությունը, ինչպիսիք են 2-րդ կարգի շաքարախտը, սրտի և գլխուղեղի կաթվածները, որոնց առաջացումը կապված է բորբոքային մակարդակի աճի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել