Բարեկամներն ու ընկերները խորհուրդների անսպառ շտեմարան են, սակայն մենք հիմնականում խորհուրդներ չենք խնդրում։ Դրանցից ոմանք օգնում են դժվար պահերին որոշում կայացնել, սակայն կան և այնպիսիք, որոնց ավելի լավ է կարևորություն չտալ ու անել այնպես, ինչպես ճիշտ ենք գտնում։

Ամենանյարդայնացնող խորհուրդների ցանկը. եթե դրանցից թեկուզ մեկն էլ լսեք, հնարավորինս արագ փախեք այդտեղից։

Image may contain: text

1. Ժամանակն է…

• որ ամուսնանաս,

• երեխա ունենալուդ ժամանակն է, հետո ուշ կլինի…

• մեկնիր երկրից, էստեղ բան չունես անելու…

Մայրիկներին և տատիկներին թվում է, որ իրենք ավելի լավ են հասկանում, թե ինչ է ձեզ պետք այս պահին։

Ինչ անել. որպեսզի տասը տարի հետո չմեղադրենք ծնողներին մեր սխալ դասավորված կյանքի համար, պետք է անկեղծորեն պատասխանենք հետևյալ հարցերին՝ «ի՞նչ եմ ես ուզում հենց հիմա», «ինչպե՞ս ես կցանկանայի ապրել 5 կամ 10 տարի հետո»։

2. Մտածիր ապագայիդ մասին

Ծնողների համար երբեմն դժվար է ընդունելը, որ իրենց հասուն որդին կամ դուստրը կարող են ապրել ոչ այնպես, ինչպես իրենք են երազում, և դրանից հաճույք ստանալ։

Ի՞նչ անել. հոգեբանների կարծիքով՝ ապագայի մասին մտքերը կարևոր են, բայց միայն կառուցողականները։

3. Քեզ մոտ չի ստացվի…

Ծնողները նույնիսկ հասուն երեխաների մեջ տհասների են տեսնում, որոնք ի վիճակի չեն պատասխան տալու իրենց որոշումների համար և պատասխանատվություն կրել։

Ի՞նչ անել. առանց ավելորդ զգացմունքայնության ծանրութեթև արեք ձեր որոշումը։ Եթե վստահ եք ձեր ուժերի վրա, ապա հարազատների մտավախությունները խոչընդոտ չպետք է հանդիսանան։

 4. Ինչի՞դ է պետք…

«Առաջին մեքենան պետք է հասարակ և էժան լինի», «Այդ զգեստը միայն մեկ անգամ ես հագնելու», «Գումար պետք է հավաքել անշարժ գույքի համար, այլ ոչ թե զվարճանքների»… Սրանք բոլորը «Իմացիր քո տեղը» թեմայի տարբերակներն են։

Ի՞նչ անել. առաջին հերթին պետք է ձեր միջից արմատախիլ անեք սխալ գործելու նկատմամբ վախը։ Մեկին երջանկության համար կարիերա և թանկ իրեր են անհրաժեշտ, մյուսին՝ ճամփորդելու հնարավորություն։ Ձեզ համար նշանակալի որոշումները պետք է ինքնուրույն կայացնեք, նույնիսկ եթե դա հարսանեկան զգեստի ընտրությանն է վերաբերում։Image may contain: 1 person, text

5. Դու պետք է…

Մեր ծնողների համար դժվար է պատկերացնելը, թե ինչպես կարելի է ապրել առանց մշտական պարտքի զգացողության։ Իրականում բարեկամական կապերի ձևավորումը տեղի է ունենում առանց բռնության. ծերության օրոք մի բաժակ ջուրը միշտ էլ սիրող, այլ ոչ թե պահանջների տակ կքած երեխան կտա։

Ինչ անել. ծնողները փորձում են երեխայի մեջ դաստիարակել պարտքի զգացողությունը։ Արդյունքում այն փոխարինում է իրական ցանկություններին, հիմք է դառնում մասնագիտություն կամ կյանքի ընկեր ընտրելիս։ «Պետք է» բառը միայն հազվադեպ է տեղին լինում, օրինակ, երբ այն վերաբերում է երեխայի խնամքին կամ հաշիվները մուծելուն։

6. Օրինակ վերցրու…

Մեր մանկության տարիներին առեղծվածային մի կերպար կար՝ մայրիկի ընկերուհու երեխան, որը հրաշալի սովորում էր, օգնում էր տնային գործերում և զուգահեռ տասնյակ խմբակների էր հասցնում հաճախել։ Հիմա նա մեծացել է և հաջողակ բիզնեսմեն է։ Եվ ծնողներին թվում է, որ իրենք ինչ-որ բան բաց են թողել, և իրենց երեխան պետք է ավելի շատ աշխատի, որպեսզի հասնի իդեալին։

Ի՞նչ անել. գնահատել ինքներդ ձեզ շրջապատի նվաճումներով շատ սխալ է։ Համեմատեք ձեր ներկայիս վիճակը ձեր՝ մեկ–երկու տարի առաջվա դրության հետ։ Եթե դուք հիմա ավելի երջանիկ եք, ուրեմն՝ ամեն ինչ կարգին է։

7. Մի եղիր ինչպես…

Մի եղիր ինչպես հայրդ, նա էլ երբեք ոչ մի գործ ավարտին չի հասցնում։ Մի եղիր ինչպես մայրդ, նա էլ միշտ փնթփնթում է։ Մի եղիր մեզ նման, քանի երիտասարդ ես, գումար վաստակիր…

Ինչ անել. նյարդայնանալու փոխարեն խորհրդատուին արտահայտվելու հնարավորություն տվեք։ Կարող եք նույնիսկ աբսուրդային հարցեր տալ, օրինակ՝ «է՞լ ինչով եմ ես նման հորս»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել