Պարզվում ա՝ հայաստանյան բուհերում կրճատվել են պետպատվերով տեղերը, ինչի հաշվին ավելացվել է վճարովի տեղերի թիվը, ու ստացվում ա, որ բավարար, այսինքն՝ 3 առարկայից ընդամենը 8 միավոր ստացած աշակերտը կարող է ընդունվել բուհ…
Ուսման վարձերը թանկացրին ու վճարովի տեղերն ավելացրին…
Խոստումնալից բիզնես ա, ինչ խոսք:
Էդ բիզնեսի զարգացման համար կարելի ա նաև անցողիկ նվազագույն շեմը 8-ից դարձնել, ասենք, 4 միավոր:
Ի՞նչ վատ ա որ:
Հիմիկվա 24 հանրագումարային միավորի փոխարեն թող 12-ով էրեխեքը ընդունվեն…
Մեկ ա՝ ձեզ գլխաքանակ ա պետք… Մնացածը երկրորդական ա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Moderator70/posts/312413888891396?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել