Նոյեմբերի 18-ին՝ ժամը 03:13-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Զորական գյուղում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:08-ին, մարվել՝ 04:14-ին:

Ամբողջությամբ այրվել է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել