Panorama.am-ը գրում է

Նոյեմբերի 17-ին, ժամը 11:02-ին,  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարշալ Բաբաջանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարշալ Բաբաջանյան փողոցի թիվ 15/1 հասցեի մոտակայքում բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի (վարորդը՝ Հ. Խ.), «Ford» մակնիշի (վարորդը՝ Խ. Մ.), «Mercedes 190» մակնիշի (վարորդը՝ Ա. Մ.) և «Volkswagen Golf» մակնիշի (վարորդը՝ Խ. Ա.) ավտոմեքենաները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել