Իրականացնելով պարտատոմսերի երեք հաջող թողարկում և տեղաբաշխումների ժամանակ ունենալով բարձր պահանջարկ՝ այս տարի ևս «Գլոբալ Կրեդիտը» նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում:

Սույն թվականի նոյեմբերի 27-ին կտեղաբաշխվի 500,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 10% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, 3 տարի շրջանառության ժամկետով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 50,000 հատ անվանական արժեկտրոնայյին, ոչ փաստաթղթային պարտատոմսեր: Տեղաբաշխման ժամանակ պարտատոմսերի ուղղորդիչ նվազագույն գինը սահմանվում է 10,000 ՀՀ դրամ:

Պարտատոմսերի պոտենցիալ գնորդների նկատմամբ սահմանափակումներ չկան, իսկ տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները կարող են դիմել ցանկացած առևտրային բանկ կամ ներդրումային ընկերություն:

Տեղաբաշխումն իրականացվելու է «Նասդաք ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում՝ ստանդարտ փակ (եվրոպական) մեկանգամյա աճուրդի անցկացման միջոցով:

Որպես տեղաբաշխող հանդես է գալիս «Ռենեսա» ՓԲԸ-ն, իսկ թողարկվող պարտատոմսերի ցուցակումից հետո վերջինս իրականացնելու է նաև շուկա ստեղծողի (market maker) գործառույթներ:

Ազդագրի էլեկտրոնային տարբերակը հրապարակված է «Գլոբալ Կրեդիտ»-ի և «Ռենեսա» ՓԲԸ-ի պաշտոնական ինտերնետային կայքերում՝ համապատասխանաբար www.globalcredit.am և www.renesa.am հասցեներով:

Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել «Գլոբալ Կրեդիտ»  հետևյալ հեռախոսահամարներով՝ +(374 11) 700 100, 700 200 կամ «Ռենեսա» ՓԲԸ՝ հետևյալ հեռախոսահամարով՝ +(374 10) 54 83 87:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել