Ռուսաստանի Խանտի-Մանսիական ինքնավար շրջանի Նյագան քաղաքի առևտրի կենտրոններից մեկում տեսահսկման խցիկները ֆիքսել են այն պահը, երբ շարժասանդուղքի վրա գտնվող տղան ներքև է հրում սայլակում նստած կրտսեր եղբորը:
Ինչպես նշում է life.ru-ն, միջադեպի ականատեսներից մեկը պատմել է, որ փոքրիկը վնասել է գլուխն ու կորցրել գիտակցությունը: Մոտակայքում գտնվող մարդիկ շտապօգնություն են կանչել, ինչից հետո տղան հոսպիտալացվել է:
Ինչ վերաբերում է մորը, ապա նա եկել է կատարվածից միայն հինգ րոպե անց: Ականատեսների պատմելով՝ կինը սկսել է բղավել ու բռունցքներով հարձակվել է ավագ որդու վրա:
Այժմ գործով զբաղվում է ոստիկանությունը: Եթե պարզվի, որ մայրը միայնակ է թողել երեխաներին, ապա նա կտուգանվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել