Ես խոստովանեմ՝ կյանքում խաղադրույք չեմ դրել: Չնայած սպորտ նայելու մանյակ եմ: Մտքիս եղել է համ էլ "ստավկա" դնել: Բայց մի տեսակ ոնց որ մաքուր ազարտը փչացնելու բան լինի ինձ համար: Բայց....
Ես չեմ հասկանում խաղադրույքներ արգելելու էս թեման: Հասկանում եմ, որ դա որոշակի սոցիալկան խնդիր է: Ոնց որ մարդ կա, ալկոհոլին չի դիմանում, մարդ կա հակառակ սեռի հետ հարաբերություններին չի դիմանում, մարդ կա քաղաքականությանը չի դիմանում.....Այս կյանքում կան կրքեր, կան տարրերքներ, կան "կրակներ", որոնց մարդկանց մի քանակ չի դիմանում, չափն ու սահմանը չի ճանաչում, բայց ով դիմանում է, ապրում է ավելի լավ ու ուրախ քան ով վախից չի էլ դիպչում "կրակին" ու մնում է "քարայրում":
Այնպիսի տպավորություն է, որ խաղադրույքներ դնում են միայն Հայաստանում: Իհարկե, դա այդպես չէ: Ամբողջ աշխարհում են դնում: Ի դեպ, մրցումներ կան, օրինակ, ձիերի մրցավազքը, որի իմաստը մեծ հաշվով հենց խաղադրույքն է:
Նման բաների արգելքը նման է ալկոհոլի արգելիք, էլի ուրիշ արգելիքների՝ չմանրամասնեմ: Գայթակղությունը մեծ է: Բայց չի աշխատում ու չի աշխատելու: Մարդկության փորձը նման արգելքների դարերի պատմություն ունի: Ու դարերի պատմություն ունի նման արգելքների անիմաստությունը:
Եկեղեցին մի երկու հազարամյակ պայքարել է մարդկային կրքերի դեմ: Արդյունք չի տվել, ինչպես տեսնում եք: Աշխարհիկ կրոնների, այսինքն՝ եկեղեցին առանց Աստծո "շարժումը" նույն արդյունավետությունն է ունենալու այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Որովհետև մարդը մարդ է: Եվ ոչ այն ինչ սովերցնրել են եկեղեցու հայրերը և նրանց հավատարիմ աշակերտ աթեիստ լուսավորչականները: