2013թ. առաջին 4 ամիսների տվյալներով՝ լուսանկարահանող և տեսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված իրավախախտման վերաբերյալ ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից կայացվել է վարչական տույժ նշանակելու վերաբերյալ 141 904 որոշում: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից, ողջ նախորդ տարվա ընթացքում կայացվել է 416 հազար նման որոշում:
 
2013թ. առաջին 4 ամիսների տվյալներով՝ կազմվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ 131 350 արձանագրություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրանք կազմել են 149 328, իսկ ողջ նախորդ տարվա ընթացքում՝ 444 981:
 
2013թ. 4 ամիսների տվյալներով՝ ճանապարհային ոստիկանությունը 38 153 հայց է ներկայացրել դատարան, 2012թ. տվյալներով՝ ընդհանուր առմամբ դատական հայցերը կազմել են 76 809:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել