Սինգապուրցի գիտնականները աչքի դեղ ներարկելու նոր մեթոդ են հայտնագործել։ Նրանք ստեղծել են լուծվող ասեղներ։ Հեղինակների կարծիքով՝ այդ տեխնոլոգիան ապագայում թույլ կտա աչքերը բուժել տնային պայմաններում՝ գրում է actualnews.org-ը։

Նորույթը իրենից ներկայացնում է լինզաների նմանվող ինչ-որ իր։ Այն պետք է դնել աչքի վրա, մի փոքր սեղմել և 30 վայրկյան հետո հանել։ Այդ ընթացքում ասեղները լուծվում են աչքի մեջ՝ դեղը ներարկելով։

Նշվում է, որ ներկայումս դեղի ներարկման երկու եղանակ կա։ Առաջինը սովորական ասեղով ներարկումն է, որը բավականին վտանգավոր է։ Երկրորդը աչքի կաթիլներն են, որոնք արդյունավետ չեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել