Aysor.am-ը գրում է.

Հնդկաստանի հարավում գտնվող  Թամիլնադի նահանգում մոլեգնող «Գաջա» ցիկլոնն առնվազն 11 մարդու կյանք Է խլել, 76 հազարից ավելի բնակիչ տարհանվել է անվտանգ շրջաններ, հայտնել է India Today-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին:

Հաղորդվում է, որ ուժգին քամիով ուղեկցվող հորդառատ անձրևները նահագնի ափամերձ շրջաններում սկսվել են դեռ հինգշաբթի, իսկ  ուրբաթ  գիշերը ցիկլոնը սաստկացել է: Տարերքից ամենից շատ տուժել են Նագապատինամ, Տիրուվարուր և  Թանջոր քաղաքները: Ցիկլոնի հետևանքով քաղաքներում տապալվել են ծառեր, մի քանի շրջաններում անջատվել է էլեկտրականությունը: Նահանգի յոթ շրջաններում կրթական հաստատությունները չեղարկել են պարապմունքները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել