Վտանգված ա այն երկրի ապագան, որի երիտասարդների ճնշող մեծամասնությունը քաղաքականացված ա (դեմքիս չթռնեք, դա ես չեմ ասել, մի շատ խելացի, օտարազգի քաղաքական գործիչ ա ասել):
Թաղապետի տղեն իմ կուրսից ա, ավագանու ախպերն իմ խնամու աներձագն ա, պատգամավորի թեկնածուն քավորիս քենու բաջանաղն ա, ոստիկանապետի շոֆեռը դասարանցուս կեսրարի ախպերն ա…
Բլա, բլա, բլա…
Իսկ ես ԱՄՆ-ի ամենամեծ նահանգի փոխնահանգապետի ու ոստիկանապետի անունները չգիտեմ: Ես դաժը ԱՄՆ ոչ մի նախարարի անուն չգիտեմ, ու դա ոտերիս չի... Չնայած տառաճանաչ եմ ու Մակդոնալդսում կատլետ չեմ տապակում։
Դուք թեկնածուների ցուցակներում ծանոթ, բարեկամ, հարևան փնտրեք, ես գնամ քնելու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.kazaryan.1/posts/1982051841861658
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել