Aysor.am-ը գրում է.

Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 23-ամյա արտիստ Վահագն Մարգարյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր, տեղեկացնում են «Հերացի» համալսարանական հիվանդանոցի մամուլի ծառայությունից:

Նշենք, որ մի քանի օր է՝ շարունակվում է արտիստին օգնելու համար արյուն հանձնելու ակցիան, ինչի արդյունքում ըստ աղբյուրի, Հերացի համալսարանական հիվանդանոցում տուժածին անհրաժեշտ արյան խմբի պաշար առկա է: Նշվում է, որ 4 օրերի ընթացքում, 40-ից ավելի քաղաքացիներ են արյուն հանձնել:

Ավելի վաղ Aysor.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 6-ին տեղի ունեցած վթարից հետո Վահագն Մարգարյանը գտնվում էր «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, սակայն նոյեմբերի 13-ին հարազատների նախաձեռնությամբ տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել