Armsport.am-ը գրում է.

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին», հավանաբար, հաջորդ ամառ կվերադառնա «Արքայական ակումբ», երբ կավարտվի վարձակալության ժամկետը:

Ինչպես հայտնում է Marca-ն` Kicker-ին հղում կատարելով, գերմանական ակումբի ղեկավարությունը մտադիր չէ ակտիվացնել կոլումբացի ֆուտբոլիստին 2019 թվականի ամռանը 42 մլն եվրոյի դիմաց գնելու հնարավորությունը:

«Բավարիայի» ղեկավարները մտադիր են կազմի երիտասարդացում իրականացնել և կարծում են, որ երիտասարդ տաղանդի վրա գումար ծախսելն ավելի նպատակահարմար կլինի, քան 27-ամյա կիսապաշտպանի համար վճարելը:

Թիմի վերակառուցման համար գերմանական ակումբը պատրաստ է 200 մլն եվրո հատկացնել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Խամեսի ծառայություններով հետաքրքրված են անգլիական Պրեմիեր-լիգայի ակումբներ, ինչպես նաև Թուրինի «Յուվենտուսը»:

Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգեսը գերմանական Բունդեսլիգայի 8 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել