Հենց նոր ԱԺ-ում մերժվեց Հայ առաքելական եկեղեցուն ու կաթողիկոսին հատուկ պաշտպանության տակ առնելու օրինագիծը: Մերժվեց ՔՊ-ի ու ԲՀԿ-ի շնորհիվ: Օրինագծի իմաստը կայանում էր նրանում, որ վերոնշյալ հաստատության և անձանց անվտանգությունը չպիտի լինի քաղաքական հայեցողության հարց: Պատգամավոր Միհրան Հակոբյանը նշեց, որ վարչապետի հայեցողությանը պիտի թողնվի «Կյանքի խոսքի», եհովականների և այլոց անվտանգությունը, բայց ոչ Հայ առաքելական եկեղեցու: Հարց է առաջանում՝ Նիկոլի ինչի՞ն ա պետք թիկնապահ, եթե կաթողիկոսին պետք չէ... Հիշեք էս քվեարկությունը, այն պատմության դասագրքերում է լինելու: Եթե, իհարկե, ունենանք էդ դասագրքերը:

Ես կրկնում եմ՝ մեր եկեղեցին կրոնական կառույց չէ, այն մեր պետության ողնաշարն է, և այդ ողնաշարը հենց հիմա միտումնավոր կոտրում են...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել