7-ամյա Անաստասիա Կնյազևան այժմ մանկական հեռուստաալիքով երաժշտական հաղորդում կվարի, գրում է woman.ru կայքը:
Անաստասիա Կնյազևան համաշխարհային ճանաչում էր ձեռք բերել 2017 թ.-ին բրիտանական Daily Mail պարբերականի կողմից «Աշխարհի ամենագեղեցիկ աղջնակ» ճանաչվելուց հետո: Աղջնակը 7 տարեկանում հասցրել է որպես մոդել համագործակցել հայտնի մի շարք բրենդների հետ՝ Gucci-ի, Borelli-ի, Ostin-ի, Burberry-ի և Chobi-ի: Բացի այդ՝ նա ունի երկրպագուների մեծ բանակ: Նրա ինստագրամյան էջը, որը կառավարում է աղջկա մայրը, ավելի քան 1,4 մլն հետևորդ ունի:
Այժմ աղջնակն ուժերը կփորձի հաղորդավարուհու դերում. СТС kids հեռուստաալիքը նրան առաջարկել է դառնալ «Тыц-парад» հաղորդման վարողը: Նա վաղուց է հետաքրքրվում երաժշտությամբ և հաճույքով ընդունել է առաջարկը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել