I (սրտիկ) New York «Ես (սրտիկ) իմ դպրոցը», կարդում եմ Լենինգրադյան փողոցի վրա տեղադրված մի գովազդային վահանակի վրա:
Տակը ստորագրություն՝ Ա Աշոտյան ՀՀ կրթության ու գիտության նախարարություն
ԿԳՆ-ն օպտիմալացնում է անմրցունակ հայոց լեզո՞ւն: Թե՞ շնորհակալ լինեմ, որ ԿԳՆ ստորագրությամբ ստենդի վրա գոնե es sirum em im dprocy չի գրած: Ու՞մ մտքի պայծառության արդյունք է հայերենի էդ աստիճանի օպտիմալացումը: Ո՞վ է թույլ տվել: Սերգո Երիցյա՞նը
Էն էլ, ուշադրությո՛ւն, կըր-թու-թյան ու գի-տու-թյան նախարարության կողմից պատրաստած վահանակի վրա:
Ես (սրտիկ) հայերենը...
Ես (սրտիկ) իմ հայրենիքը...
Ես (սրտիկ) իմ ծնողներին...
Ես (սրտիկ) իմ զավակներին...
Այ էդքան պարզ, կարճ ու հեշտ: Էդքան պրիմիտիվ: Ոնց որ մեր ամեն ինչը էսօր:
Ի՞նչ կա որ: Էդ «սիրել» բառի տեղակ որ բոլոր դասագրքերում սրտիկ նկարեն, ահագին թուղթ ու ֆինանս կխնայեն, մանավանդ գրականության դասագրքերում: ԿԳՆ, անցի՛ր գործի: Համ էլ ինչի՞ տանջել երեխեքին տառերով ու բառերով, եթե կան դրանց փոխարինող պատկերներ: Օպտիմալացրե՛ք հայերենը, հետո ներմուծեք ձեր Դիլիջան միջազգայինի ծրագրերում:
Հաջորդ հարցը, որ ինձ տանջում է, հետևյալն է՝ իսկ ի՞նչ խնդիր է լուծում ԿԳՆ-ն էս պաստառով: Չէ՞ որ ցանկացած բան, որ արվում է, հազար ներողություն նման ինտիմ ոլորտ, ինչպիսին պետական բյուջեն է, ներխուժելուս համար, պետական փողերով պետական մարմնի կողմից՝ ի տես հասարակության, պետք է իր առաջ դրած խնդիր ունենա ու այն ինչ-որ կերպ լուծի:
Սե՞ր է առաջացնում հանդեպ քո դպրոց, հայոց լեզու, կրթություն, Աշոտյան... Թե՞ եթե կրկնում ես մանտրայի պես, ինքնաներշնչանքի արդյունքում հասնում ես էդ երանելի զգացողությանը:
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/641550.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել