Մենք շատ լավ գիտենք, թե գիշերով ինչ կարելի է ուտել և ինչն է արգելվում, բայց հաճախ չենք կարողանում դիմանալ գայթակղությանը և բացում ենք սառնարանի դուռը։ Իմիջիայլոց, գիշերով սնվելու ձգտումը կարելի է ավելի անվտանգ դարձնել, եթե դուք վնասակար սնունդը փոխարինեք ավելի օգտակարով։

Պանիր

Քնից առաջ շատ սնվելը վատ քնելու պատճառ կարող է դառնալ, սակայն սովի զգացողությունը նույնպես ձեզ թույլ չի տա հանգիստ քնել։ Պանրի մի քանի կտորը կհագեցնի ձեր սովի զգացումը և չի բարդացնի մարսողական գործընթացը։

Պոպկորն

Պոպկորնը (սակայն առանց աղի և յուղի) գիշերը ուտելու ևս մեկ լավ տարբերակ է, և դժվար այն ազդի ձեր կառուցվածքի վրա։ Դուք կարող եք պոպկորնն ավելի համեղ դարձնել՝ նրա վրա ավելացնելով մի քիչ սխտոր կամ սև պղպեղ։ Մի զարմացեք, իրոք պոպկորնը գիշերով կարելի է ուտել։

Բանջարեղեն

Եթե դուք արդեն զգում եք, որ գիշերը սովից զարթնելու եք, ապա ավելի լավ է հիմա բանջարեղենով որևէ ուտեստ պատրաստեք։ Խորհուրդ է տրվում կանաչ բանջարեղեն, քանի որ դա պարունակում է շուտ հագեցնող ածխաջրեր։

Ձու

Եփած ձուն իր մեջ պարունակում է 75 կալորիա, այդ պատճառով էլ այն կարելի է ուտել գիշերով։ Դուք մինչ առավոտ կմոռանաք տանջող սովի մասին և այլևս չեք վախենա ավելորդ քաշից։

Բանան

Բանանը շատ արագ է մարսվում, այդ իսկ պատճառով էլ այն կարելի է գիշերով ուտել, բացի այդ՝ դուք ձեզ նաև կապահովագրեք գիշերը սովից արթնանալուց։ Բանանը մեծ քանակությամբ կալիում և մագնիում է պարունակում, որոնք թույլ են տալիս թուլանալ և քնել։

Բալի հյութ

Իհարկե, խոսքը գնում է բնական բալի հյութի մասին։ Այս օգտակար ըմպելիքն քունը դարձնում է ավելի ամուր և երկար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել