Օքսֆորդի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության, որ հակաբորբոքային էֆեկտով ցավազրկողների (դիկլոֆենակ և իբուպրոֆեն) հաճախակի օգտագործումը բարձրացնում է սրտի նոպաների վտանգը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Գիտնականները հետևել են ավելի քան 353 հազար հիվանդների հիվանդության պատմությանն ու հայտնաբերել, որ նման դեղամիջոցների պատճառով 1000 հիվանդի հաշվով բաժին է ընկնում տարեկան երեքով ավելի կաթվածի դեպք, ընդ որում, դրանցից մեկը՝ մահվան ելքով:
Աղբյուրը` 1in.am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: