Յունիբանկի քարտապանների համար գործող զեղչերի և արտոնությունների «Մագնիս» ծրագրի գործընկերների քանակը շարունակում է ավելանալ: Զեղչային բացառիկ առաջարկների աճը պայմանավորված է ծրագրի նկատմամբ պահանջարկի մեծացմամբ ինչպես բանկի հաճախորդների, այնպես էլ` գործընկերների կողմից: Մայիսին «Մագնիս» ծրագրին միացել են 12 նոր գործընկերներ` հայտնի խանութներ և սպասարկման կենտրոններ, որոնք Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն մինչև 40% զեղչեր: Մեր նոր գործընկերներն են`
• կանանց պայուսակների, ներքնազգեստի և պարագաների «Lollipops» և «Eak» խանութները,
• «Kenguru», «Rudy’s Toys» և «Baby Goods» մանկական խանութները,
• հուշանվերների և դեկորատիվ պարագաների «Flower Decor» խանութը,
• «Lion» հարսանյաց սրահը,
• խոհանոցային պարագաների «Zepter» խանութը,
• «Կիտ» կահույքի սրահը,
• անվտանգության համակարգերի «Universal Systems» մասնագիտացված խանութը,
• «Ջերմաէներգո» շինարարական ընկերությունը,
• «JH Dent» ատամնաբուժական կլինիկան:
Ներկայումս «Մագնիս» ծրագիրն իր մեջ ներառում է մոտ 201 ապրանքանիշ, որոնք Հայաստանում ներկայացված են 310 խանութ-սրահներով և սպասարկման կետերով: Գործընկերների կողմից տրամադրվող զեղչերին կարելի է ծանոթանալ www.magnis.am կայքում: Զեղչերից օգտվելու համար նոր քարտ ձեռքբերելու կարիք չկա: Զեղչերը տրամադրվում են հաճախորդին` Յունիբանկի ցանկացած քարտի առկայության դեպքում: Ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի մոտ փակցված «Magnis» հատուկ նշանը: