Նոեյեմբերի 13-14-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Հրազադան քաղաքի Շահումյան փողոցում՝ կաթի գործարանին հարակից հանդամասում, այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ, Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի 14-րդ փողոցի թիվ 14 տան բակում՝ մոտ 120 հակ անասնակեր:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել