Tert.am-ը գրում է.

ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն Ծառայության պետ Արմեն Ղազարյանի խոսքով՝ իր գործունեության հիմքում ընկած ուղղություններից մեկը Ադրբեջանից բռնագաղթված հայերի բնակարանային խնդիրները լուծելն է:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց`չի կարող ասել, որ հարցի հետ կապված ունեն ուրվագծված լուծումներ․խնդիրը շատ ծանր է, և նախկինում եղած մոտեցումը՝ թողնել այն ինքնուրույն լուծվի, սխալ է եղել:

«Հիմա մենք կուտակված խնդրի մեջ ենք, ցանկանում ենք հասկանալ, թե իրականում ինչ պատկեր ունենք: Մի քանի լուծումներ ուրվագծել ենք և աշխատում ենք այդ ուղղությամբ, բայց խնդիրը բարդ է, և կարծում եմ՝ պետության անմիջական միջամտությունն այս գործում, կարևոր է: Հիմա քննարկում ենք տարբեր կատռույցների հետ, թե ինչպես կարող ենք հարցը լուծել»,- ասաց նա:

Խոսելով ռեադմիսիոն պայմանագրերի շրջանակներում Հայաստան վերադարձվողների մասին դիմումներից՝ Արմեն Ղազարյանը ներկայացրեց վիճակագրություն: Ըստ նրա՝ 2018 թվականի նոյեմբերի սկզբի դրությամբ՝ ստացել են 838 դիմում՝ Եվրամիության երկրներից, որոնցում նշված է եղել 1702 անձի մասին (մեկ հայցը կարող է մի քանի անձի վերեբերել), նրանցից 1401-ի քաղաքացիությունը հաստատվել է Հայաստանի կողմից:

«Եվրամիությամ մասով կարող եմ ասել, որ ճնշող մեծամասնությունը Գերմանիայից են: Ռուսաստանի մասով ստացել են 40 հայց, որում նշվել է 48 անձ, որոնցից հաստատվել են 30-ը,- ասաց Միգրացիոն Ծառայության պետը՝ նշելով, որ այստեղ խնդիր կա հետևելու, թե արդյոք մարդիկ իրականում վերադառնում են,- մենք մեր միջազգային գործընկերների հետ, մասնավորապես Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի հետ ունենք ծրագիր՝ ռեադմիսիոն էլեկտրոնային համակարգի ներդրման առնչությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել