Ճարպակալումը գիտության կողմից բազմիցս հայտարարվել է քաղցկեղի առաջացման հրահրող պատճառ: Սակայն, Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները բացահայտել են ճարպակալման օգտակարությունը. այն օգնում է օրգանիզմին պայքարել քաղցկեղի դեմ: Ճարպը կարող է նվազեցնել իմունային համակարգը ճնշող և քաղցկեղածին ուռուցքների աճն արագացնող գործոնների ազդեցությունը:

Գիրությամբ տառապող մկների և կապիկների վրա անցկացված գիտափորձից հետազոտողները նկատել են, որ կենդանիների օրգանիզմում ավելի ակտիվ է առանձնանում PD-1 սպիտակուցը, միևնույն ժամանակ նկատվել է նաև արյան մեջ պեպտիդային հորմոնի բարձր պարունակություն:

Տարօրինակ կերպով, այս հատկությունների ամբողջությունը օրգանիզմին օգնում էր ավելի արդյունավետ արձագանքել քաղցկեղի բուժմանը, գրում է Nature Medicine ամսագիրը:

Մաշկի քաղցկեղով տառապող 251 հիվանդի վրա այս գիտափորձի անցկացումը ևս ցույց տվեց, որ ճարպակալման առկայության դեպքում օրգանիզմն ավելի արդյունավետ է պայքարում քաղցկեղի դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել