Երկրպագուներն իրենց կարծիքներն են հայտնել Ալբերտ հոլում կայացած The Festival of Remembrance բարեգործական փառատոնի ժամանակ Սասեքսի դքսուհու զուգագուլպաներին կեղտաբծերի առկայության վերաբերյալ, հաղորդում է Daily Mail-ը:

«Անձրևը թրջել է դքսուհի Մեգանի զուգագուլպաները: Կաթիլները հստակ տեսանելի են դրանց վրա՝ ֆոտոխցիկի պայծառ լուսարձակման պատճառով», – բացատրել է Twitter-ի օգտատերերից մեկը:

«Իսկ ի՞նչ է պատահել Մեգան Մարքլի զուգագուլպաներին: Արդյո՞ք նա գինի է թափել դրանց վրա», – ենթադրել են մյուսները:

Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ 37-ամյա Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը հասարակությանն է ներկայացել բրիտանական Stella McCartney ապրանքանիշի սև վերարկուով, փոքրիկ կլատչով ու բարձրակրունկներով: Սակայն, նրա կեղտոտ զուգագուլպաներն ամենից շատ են գրավել երկրպագուների ուշադրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել