Եվ ահա, Ռոբերտ Քոչարյանը զրպարտության համար դիմել է դատարան: Ի՞նչ է անելու Սիլվա Համբարձումյանը: Կարո՞ղ է նա ներկայացնել ապացույցներ, որ վճարել է և չի զրպարտում Քոչարյանին: Եթե ոչ, ապա կստացվի, որ Սիլվա Համբարձումյանն իր հայտարարություններով ստանձնել է հանրային բացասական դերակատարում և ստեղծում է, այսպես ասած, իրավիճակներ, որոնք ունենում են հակառակ էֆեկտ և «մաքրում» են նախկին համակարգը հասարակության կասկածներից կամ համոզվածությունից, որ եղել է բարձր մակարդակով հովանավորվող կոռուպցիա և կաշառակերություն:
Իհարկե, եթե Համբարձումյանը չկարողանա ապացուցել իր հայտարարությունները, դրանից հանրությունը չի փոխելու իր կարծիքն ու համոզմունքները նախկինում իշխած համակարգի մասին, պարզապես այդ համոզմունքների, այսպես ասած, իրավական բազայի խնդիրներ են առաջանում, ինչը բարոյաքաղաքական ռեաբիլիտացիայի բազա է ստեղծում այդ համակարգի կամ դրա առանձին սեգմենտների համար:
Այստեղ խնդրի առանցքը հենց այդ հանգամանքն է: Սրան զուգահեռ՝ հետաքրքիր է նաև մեկ այլ պարագա: Ռոբերտ Քոչարյանի դատի կողքին հետաքրքիր է Սերժ Սարգսյանի լռությունը: Ինչո՞ւ Սարգսյանն էլ չի դիմել դատարան զրպարտությունից պաշտպանվելու համար: Սերժ Սարգսյանն արհամարհո՞ւմ է այդպիսի մեղադրանքները, թե նա փորձում է ցույց տալ, որ այդուհանդերձ, ավելի հանդուրժող է, քան Ռոբերտ Քոչարյանը:
Ընդհանրապես, Սերժ Սարգսյանը, իհարկե, աչքի է ընկել «հարված պահելու» կարողությամբ՝ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի: Դրա հիմքում թերևս այն է, որ Սարգսյանը մշտապես հաշվարկել է ավելի երկար, քան Քոչարյանը, ինչի շնորհիվ էլ այն պահերին, երբ թվացել է, որ Քոչարյանի հաղթանակը նրա նկատմամբ անխուսափելի էր, իրականում խաղն ավարտվել է Սերժ Սարգսյանի հաղթանակով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել