Կյանքն այնքան կարճ է, որ յուրաքանչյուր միջին վիճակագրական քաղաքացի փորձում է իր ուսերին առավելագույն քանակությամբ պարտականություններ վերցնել, քանի որ բոլոր տեղերում հասցնել է պետք։ Մենք անընդհատ գրքեր ենք գնում ինքնազարգացման և օրը 30 ժամ դարձնելու կարողություն ձեռք բերելու համար։ Իհարկե, հոգնածությունն ու ալարկոտությունն իրենց մասին անընդհատ հիշեցնում են։ Բավական է՝ մի քիչ թուլացնես քեզ ու այլևս ոչինչ չես ցանկանում։ Այստեղ կարող է լինել միայն մեկ պատճառ՝ ձեր կամքի ուժը սթրեսի և ծանրաբեռնվածության պատճառով թուլացել է։ Կարելի՞ է արդյոք նորից վերականգնել կամքի ուժը։

Անսպառ պաշար

Երբ մենք մտածում ենք, որ ուշ թե շուտ մեր կամքի ուժը կսպառի իրեն, մենք դժվարանում ենք ղեկավարել «ցանկանում եմ»-ը և «պետք է»-ն։ Սակայն այն ունի նաև իր դրական կողմերը․ այսպես մենք ավելի հեշտ ենք հանգստանում։ Իսկ երբ մենք ժամանակ ենք գտնում ոգեշնչումը և հոգևոր ուժը վերականգնելու համար, մեր աշխատանքն էլ է սկսում լավ ընթանալ, և ինքնակառավարումն էլ է հեշտ դառնում։

Կարգապահությունն ընկճում է

Մեր օրգանիզմը չի կարող անդադար աշխատել, այն հանգիստ է պահանջելու, այդ պատճառով էլ հաճախ մեզ մոտ հիստերիա է սկսվում։ Որքան էլ մենք ղեկավարենք մեր կյանքը և օրգանիզմը, ուշ թե շուտ մեր ուղեղն ինքը կհրաժարվի այդպիսի կյանքի ռիթմից։ Ուժեղ մարդիկ նրանք են, ովքեր կարողանում են թուլացնել իրենց։

Արգելքը ցանկություն է առաջացնում

Հավանաբար ճիշտ է այն միտքը, որ օրենքները խախտելու համար են ստեղծված։ Հաճախ մենք ինքներս ենք ստեղծում այն, օրինակ, երբ որոշում ենք թողնել ծխելը կամ նիհարել։ Այս պարագայում կամքի ուժը բավականին ուժեղանում է, քանի որ հենց այս դեպքերում է գայթակղությունն ավելի մեծանում։

Շաքար

Կամքի ուժը կախված է նաև մեր օգտագործած շաքարից։ Մեր կենտրոնացումը թուլանում է այն ժամանակ, երբ մեր արյան մեջ եղած շաքարը պակասում է։ Սա նման է հավերժական գործընթացի. մենք պետք է ուտենք, որպեսզի կամքի ուժ ունենանք, բայց միաժամանակ պետք է կամքի ուժ ունենանք, որպեսզի չուտենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել