Wnews.am-ը գրում է.
Նոյեմբերի 11-ին, օսկարակիր դերասան Լեոնարդո Դի Կապրիոն դարձավ 44 տարեկան: Դի Կապրիոն շարունակում է մնալ Հոլիվուդի ամենացանկալի փեսացուների շարքում, իսկ նրան վերագրում են բազմաթիվ սիրավեպեր շիկահեր մոդելների հետ: Ընկերները կատակում են՝ Լեոյի սիրտը գրավելու համար շատ բան պետք չէ՝ շիկահեր մազեր և անվերջանալի երկար ոտքեր: Wnews.am-ն արդեն անդրադարձել է Լեոյի կյանքի ամենաբուռն սիրավեպերին:
Ամեն բան, սակայն այդքան էլ պարզ չէ, Հոլիվուդի ամենահայտնի սրտակերը խոստովանում է.« Ինձ դուր են գալիս ամենահասարակ կանայք, որոնց ես կարող եմ հանդիպել փողոցում. ուսանողուհիներ, մատուցողուհիներ, ով պատահի: Հաճախ ինձ վերագրում են սիրավեպեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում, եթե ես իմ կոլեգաների հետ գնում եմ սրճարան, դեռ չի նշանակում, որ քնում եմ նրա հետ»: Ահա այսպես:
Մենք առանձնացրել ենք Լեոնարդո Դի Կապրիոյի մտքերը կանանց և սիրո մասին:
1. Ես երբեք Ռոմեո չեմ եղել, ով հանդիպում է աղջկան և վայրկյանապես սիրահարվում նրան: Իմ հարաբերությունները կանանց հետ սովորաբար շատ դանդաղ են զարգանում:
2. Իմ մասին խոսակցությունները մի քիչ չափազանցված են: Իմ դռները ավտոմատ կերպով չեն բացվում մոդելների և հոլիվուդյան այլ շքեղ կանանց համար, ինչպես շատերը մտածում են: Ես այդքան էլ վատ տղա չեմ:
3. Հմմ…կյանքս տամ սիրելիի համա՞ր: Վստահ չեմ: Այդպիսի հերոսներին դժվար է նմանվել, որովհետև դա կինո է և պետք չէ ինձ շփոթել իմ կերպարների հետ: Հավատալ սիրուն, պատրաստ լինել ամեն ինչ զոհել հանուն դրա, ռիսկի դիմել կյանքի գնով` իսկական ողբերգություն է:
4 . Զարմանալի է, բայց ես հավատում եմ Գեթսբիին: Այն ամենն, ինչ նա անում էր, ինչին որ հասել էր կյանքում ողջ աշխարհում միայն մեկ կնոջ համար էր: Նա մեծ երազող էր: Ես սիրում եմ այդ կերպարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։